Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող` «Բանդա 2»-ի գործով երեկվա նիստը սկսվեց ուշացումով` ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի` դատարան չներկայանալու պատճառով:
Այնուհետև ամբաստանյալ Գոհարիկ Գաբրիելյանը դատարանին հայտնեց, որ այս գործով պաշտպան է ուզում ներգրավել փաստաբան Մուշեղ Շուշանյանին: Վերջինս, սակայն, դատարան չէր ներկայացել: Եվ որպեսզի նա կարողանա գործի նյութերին ծանոթանալ, դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, նիստը հետաձգեց երկու շաբաթով:
Երեկվա դատական նիստում պետք է հարցաքննվեր վկա Զարուհի Պետրոսյանը` ամբաստանյալ Ռաֆայելի կինը, ով, սակայն դատարան չէր ներկայացել: Ի դեպ, այս վկային բազմիցս ծանուցել են. նախ` հասցեի հետ կապված անճշտություն կար, իսկ ներկայումս էլ ենթադրվում է, որ հրաժարվում են վերցնել ծանուցումը: Դատարանը որոշեց ոստիկանության միջոցով պարտավորեցնել ներկայանալ դատարան:
Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին ինը հոգի է: Բանդայի պարագլուխ է եղել Ռաֆայելը: Համաձայն մեղադրանքի` նրանք զինված հարձակումներ են կատարել տարադրամի փոխանակման կետերի վրա, ամբաստանյալներից Կարենը սպանել է տարադրամի կետերից մեկի աշխատողին, նաեւ «Հայբիզնեսբանկ»-ից հափշտակել են մոտ 1 միլիոն դոլար: