կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-17 16:56
Իրավական

Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալի համար շտապօգնություն կանչեցին դատարան

Լեզվաբանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալի համար շտապօգնություն կանչեցին դատարան

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում, երբ դատարանը խորհրդակցական սենյակում հերթական անգամ քննում էր իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, կտրուկ վատացավ գործով ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը: Նրա համար շտապօգնության բրիգադ կանչեցին դատարան:

Yerkir.am-ի հետ զրույցում Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի ձեռքն այտուցվել է ՔԿՀ-ում կատարված ներարկումներ հետևանքով, բացի այդ` նրա ջերմությունն էր բարձրացել: Բժիշկների հետազոտումից հետո ամբաստանյալներին տեղափոխեցին ՔԿՀ: