|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայում «Սարի գելին» (Սարի աղջիկ) կատարած և բոլորի, այդ թվում՝ երկրի ղեկավարների դիմադրությանն արժանացած երգչուհի Սեզեն Աքսուն ելույթ կունենա հայազգի երաժիշտ Արա Դինքճյանի հետ:
Ըստ Haberler-ի՝ «Եղբայր երգեր» խմբի ելույթի ընթացքում հայտնի երգչուհին Դինքճյանի հետ կկատարի խաղաղության կոչով երգեր:
Նշենք, որ «Եղբայր երգեր» խումբը Թուրքիայում բազմիցս հանդես է եկել հայկական երգերի կատարմամբ, և չի բացառվում, որ այս համերգի ժամանակ դրանք ևս կհնչեն, ինչպես 2012 թվականին Աքսուն կատարել էր «Դլե Յամանը»:
Ստորև ներկայացնում ենք «Սարի գելին»՝ Սեզեն Աքսուի կատարմամբ: