|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նոր ստեղծագործության վրա է աշխատում: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ստեղծագործությունը գրում է ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանի համար:
«Ստեղծագործությունը Քաշքաշյանը կկատարի Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ` 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում»,- ասաց Մանսուրյանը:
Ի դեպ, սա Մանսուրյանի և Քաշքաշյանի առաջին համագործակցությունը չէ: Քուչակյան հայրենների հիման վրա Մանսուրյանի գրած ստեղծագործությունը` «Հայրենները», մաեստրոն Քաշքաշյանի առաջակով փոխադրել էր ալտի համար:
«Կյանքս սխալ ինչ-որ բան էր լինելու առանց երաժշտության: Երաժշտությունը իմ մխիթարանքն է, բայց, միաժամանակ, նաև` տառապանքը: Ես շատ եմ տքնում` մինչև մի գործ եմ գրում»,- ասաց մաեստրոն: