|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արցախի թեմի եկեղեցիներում կհնչի միասնական աղոթք: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի տարածած հայտարարությունում ասվում է.
«Սիրելի արցախցիներ,
Պատերազմի հետևանքով ազգային մեր կյանքում տեղ գտած խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելու համար այսօր անհրաժեշտ է միավորվել բոլոր ոլորտներում, և առաջի’ն հերթին հոգևոր դաշտում, քանզի «Հոգին է կենդանարար. Մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):
Արցախի թեմի եկեղեցիներում կիրակի օրերին հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի խաղաղության աղոթքի հատուկ կարգ, իսկ ուրբաթ օրերին ժամը 18:00 -ին՝ միասնական աղոթք:
Հրավիրում ենք բոլորիդ միանալու մեր երկրի խաղաղության և անսասանության համար կատարվող աղոթքներին: Տեղեկացնում ենք նաև, որ ամեն օր ժամը 18։00-ին կատարվող երեկոյան ժամերգության ավարտին լինում է Աստվածաշնչի ընթերցանություն և բացատրություն»:⠀