|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, կկատարվի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Ստեղծագործությունը, որը լի է համամարդկային գաղափարներով և զգացմունքներով, կհնչի որպես օրհներգ` մարդկային ոգու արիության և կենսահաստատ սկզբունքների: Նախագծի հեղինակը Սարինե Ավթանդիլյանն է, համերգի գեղարվեստական ղեկավարը Լյուբով Կազարնովսկայան է, դիրիժորը` Անատոլի Լևինը:
Համերգին կմասնակցեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Էդուարդ Թոփչյան/, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը / գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան, Արցախի պետական երգչախումբը /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Նինա Գրիգորյան/, «Մռակած» պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան/: Որպես մենակատարներ` հանդես կգան Յանա Սաֆոնովան /սոպրանո, Ռուսաստան/, Վիշնիա Ռադոսավը /մեցո սոպրանո, Սերբիա/, Ալեքսանդր Չեռնովը /տենոր, Ռուսաստան/, Նիկոլա Ուլիվերին /բաս, Իտալիա/: