|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սույն թվականի փետրվարի 1-15-ը Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում տեղի կունենա Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների, մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազարյանը:
Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը:
Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխատանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնավորապես՝ դուդուկ: