կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 14:10
Մշակույթ

Անտոնիո Կոնսալեսի «բուժիչ» երաժշտությունը կհնչի նաև Հայաստանում

Անտոնիո Կոնսալեսի «բուժիչ» երաժշտությունը  կհնչի նաև Հայաստանում

Փետրվարի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը:  Դաշնակահարը կներկայացնի Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը` գրված դաշնամուրի և նվագախմբի համար:


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոնսալեսը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ ուրախ է, որ հենց այս տարի է Հայաստանում, երբ նշվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա ասաց նաև, որ համերգից հետո գուցե այցելի Ծիծեռնակաբերդ:

 

«Անցած տարի պետք է ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգ ունենայի, բայց մայրս մահացավ... Ուրախ եմ, որ վերջապես հայ հանդիսատեսի հետ կհանդիպեմ»,- ասաց դաշնահարը:

 

Նա տեղեկացրեց, որ փոքր տարիքում, երբ մասնակցում էր միջազգային փառատոների, կատարել է Արամ Խաչատրյանի գործերը. «Ուղղակի պաշտում եմ Խաչատրյանի գործերը: Ցավոք, հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերին ծանոթ չեմ»:

 

Ի դեպ, Կոնսալեսի երաժշտությունը բուժիչ է համարվում, և նա նշեց, որ ժամանակին համագործակցել է նաեւ ամերիկյան մի ընկերության հետ, որը բուժում էր մարդկանց սրտերը երաժշտության միջոցով: