|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանից առաջ, երբ փորձեցինք էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանից պարզել նրա՝ կառավարությունում մնալ-չմնալու մասին, նախարարի պաշտոնակատարը փոքր-ինչ «նեղսրտեց»:
«Ես էլ մտածում էի՝ տեսնես այս երկու ամսվա ընթացքում լրագրողները մի ավելի օրիգինալ հարց մտածե՞լ են: Ցավոք, ինձ հիասթափեցրիք: Ես լրագրողների մասին ավելի բարձր կարծիքի էի»,-կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց Դավթյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե այս ոչ օրիգինալ հարցին նախարարը կարո՞ղ է օրիգինալ պատասխան տալ, նա, գրեթե ծիծաղելով, պատասխանեց. «Օրիգինա՞լ, չէ, ես միշտ նույն պատասխանն եմ տալիս, կսպասենք՝ տեսնենք»:
Հարցին, թե հավանաբար կիսատ թողած գործե՞ր ունի, Դավթյանն ասաց՝ «լիքը», եւ որ պետք չէ կարծել, թե ամեն գործ ավարտին է հասցրել: Նախարարի պաշտոնակատարը հայտնեց նաեւ, որ ինչքան կարողացել, այնքան էլ արել են:
Հարցին, թե ցանկանո՞ւմ է կրկին նախարար դառնալ, Դավթյանն արձագանքեց. «Ցանկանալը քաղաքական կատեգորիա չէ»: