Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Իգոր Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսեց նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ ընտրությունները մրցակցային են: Ըստ նրա` ընտրությունների շեմին Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը կմեծանա, և նա լուրջ հակառակորդ կլինի գործող նախագահի համար:
Անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին` վերլուծաբանը նշեց, որ դա տղամարդկային քայլ չէ, ինչ-որ իրավունքների համար պայքարող չպետք է ֆիզիկական ուժը կորցնի: Ինքն անգամ իր պաշտպանությունն է առաջարկել Ղուկասյանին այն դեպքում, եթե նա դադարեցնի հացադուլը, սակայն թեկնածուն չի համաձայնել` ասելով, որ դա կարևոր պահ է իր քաղաքական կյանքում:
Yerkir.am-ի հարցին` արդյոք ծանո՞թ է նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին, Մուրադյանը պատասխանեց, որ չի կարծում, որ կգտնվի նորմալ մեկը, ով կարդում է նրանց ծրագրերը, նաեւ հավելեց, որ ինքը չի կարդացել և ուշադիր չի հետևում նրանց ելույթներին:
Քաղաքագետը թեկնածուներից ամենաօրիգինալը համարում է էպոսագետին, չի կարծում, որ նրա նմանը երբևէ կհայտվի քաղաքական դաշտում: «Ես հիանում եմ նրա համարձակությամբ, սկզբունքայնությամբ, ավելի օրիգինալ թեկնածու ես չգիտեմ»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը բանախոսը նմանեցրեց տեխասյան պատանու իմիջի հետ, ով աչքի է ընկնում իր ջինսերով և բլուզներով. «Վատ չէ, շատ հարմար, աշխատանքային հագուստ է: Նա բարևում է մսավաճառներին, խորովածանոցներում ու վարսավիրանոցներում է լինում»:
Իսկ Բագրատյանի մասին քաղտեխնոլոգն ասաց. «Հրանտ Բագրատյանը անհեթեթություններ է ասում իր քարոզարշավի ընթացքում: Ես չգիտեմ, թե ում համար է նա աշխատում: Նրան ոչ ոք չի հասկանում` ո՛չ տնտեսագետները, ո'չ սովորական մարդիկ»: