| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» թերթը գրում է. «Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Յուրի Վարդանյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: 2012թ, երբ նա Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, հայտարարագրել էր միայն 650 հազար դրամ: 2013թ, երբ սպորտի նախարար էր՝ հայտարարագրել էր 2 մլն 920 հազար դրամ: Իսկ ահա նախարարի պաշտոնը թողնելուց և դեսպան նշանակվելուց հետո նա հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ սեփական տուն, մեկ ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք: Բացի այդ, Յուրի Վարդանյանը հայտարարագրել էր միանգամից 5 ավտոմեքենա՝ «FORD EXCURSION V10 6.8 XL», «FORD AEROSTAR 3.0 EFI V6 XL», «MERCEDES-BENZ 500 S», «FORD E 150» և «LEXUS GX 470» մակնիշի:
Իսկ նրա հաշվին կար 3 մլն 220 հազար դրամ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։