կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 16:43
Մշակույթ

Եթե կհավանեք, ձեռք բերեք օրիգինալ Արարատը. Սարյանը՝ Կոսիգինին. «Ակամա երգիծաբաններ» - 23

Եթե կհավանեք, ձեռք բերեք օրիգինալ Արարատը. Սարյանը՝ Կոսիգինին. «Ակամա երգիծաբաններ» - 23

60-ական թվականների կեսերին Թուրքիա ուղևորվող ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը կանգ առավ Երևանում: Կարճ հանգիստը բարձրաստիճան հյուրը ցանկացավ հատկացնել Մարտիրոս Սարյանի պատկերասրահը դիտելուն: Այստեղ նրան ընդունեց մեծ նկարիչը, որը հյուրին պատվիրանի ձևով երկու առաջարկություն արեց.

- Մեծարգո՛ ընկեր Կոսիգին, ես հարգում եմ Լենինին,- ասաց նա,- նրա անունով կոչեցեք Ռուսաստանի որ քաղաքն ուզում եք, թեկուզ՝ Մոսկվան, սակայն պատմական, մանավանդ բարոյական ճշմարտությունը պահանջում է, որ Լենինգրանդն անվանվի Սանկտ Պետերբուրգ… Վերականգնվի արդարությունը…

Հետո նկարիչը հյուրին նվիրեց իր «Արարատ» յուղանկարը.

- Նայեցե՛ք, Ալեքսե՛յ Նիկոլաևիչ, նայեցե՛ք, և եթե կհավանեք, ձեռք բերեք օրիգինալը, ահա իմ խնդիրքը: