կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-07 12:32
Սպորտ

Հրաձգություն. Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Հրաձգություն. Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Երեկ՝ մարտի 6-ին, Նիդերլանդներում ընթացող Եվրոպայի առաջնությանը վազող թիրախ, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (20+20 կրակոց) 11  մրցակցից  Լիլիթ Մկրտչյանը խոցել է 362 միավոր և 2-րդ հորիզոնականով անցել կիսաեզրափակիչ փուլ: 1-ին հորիզոնականով կիսաեզրափակիչ է անցել հունգարուհի Վերոնիկա Մայոռը (373 միավոր), 3-րդով ֆրանսուհի Ֆլորենս Լուիսը (360 միավոր) և 4-րդով գերմանուհի Նինա Դանները (358 միավոր):

 

Կիսաեզրափակիչում հունգարուհին 6:3 հաշվով հաղթանակի է հասել գերմանուհու, իսկ մեր հայրենակցուհին նույն հաշվով հաղթանակի է հասել ֆրանսուհու նկատմամբ: Եզրափակիչում հանդիպել են զույգերի հաղթողները, ու Լիլիթ Մկրտչյանը 6:4 հաշվով հաղթանակի է հասել հունգարուհի Վերոնիկա Մայոռի նկատմամբ և այդպիսով Լիլիթ Մկրտչյանը ճանաչվել է չեմպիոն, իսկ  աշխարհի գործող և Եվրոպայի երիտասարդների արդեն նախկին չեմպիոն Վերոնիկա Մայոռը գրավել է  2-րդ տեղը: Գերմանուհի Նինա Դանները 6:2 հաշվով հաղթել է ֆրանսուհի Ֆլորենս Լուիսին և գրավել 3-րդ տեղը:


Հիշեցնենք, որ մինչ մրցավայր մեկնելը Լիլիթ Մկրտչյանը  Yerkir.am -ի հետ զրույցում անդրադարձել էր իր և հունգարացի մարզուհու միջև ծավալված  մրցակցությանը: Հավելենք, որ Լիլիթ Մկրտչյանը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի սան է, անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը: Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի  պետական ինստիտուտի մարզական լրագրության բաժնի 2-րդ կուրսում:

Եվրոպայի առաջնությանը մեկնելուց առաջ Լիլիթը հարցազրույց էր տվել yerkir.am -ին: Հարցազրույցը ստորև.