կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 22:22
Սպորտ

Հրաձգություն. Ռազմիկ Մինասյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Հրաձգություն. Ռազմիկ Մինասյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում ընթացող  հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:

 

Վազող թիրախ (30+30 կրակոց)  մրցաձևում 12 տղաների պայքարում  կիսաեզրափակիչ են անցել ամենաբարձր արդյունքը ցույց տված 4 մարզիկները`    Ֆինլանդիան ներկայացնող  2 հրաձիգներ՝ Յանի Սուորանտան` 568 միավորով, և Միկա Կինիսիավին ` 562 միավորով գրավել են, համապատասխանաբար, 1-ին և 2-րդ տեղերը: 3-րդը` Ռազմիկ Մինասյանն է՝ 555 միավորով, իսկ քառյակը եզրափակում է Շանթ Սարգսյանը 283 միավորով:

 

 

Կիսաեզրափակիչում Շանթ Սարգսյանն (5:7) ու Ռազմիկ Մինասյանը (0:6) պարտություն են կրել ֆին մարզիկներից և շարունակել պայքարն իրար դեմ: Եզրափակիչում Ռազմիկը   հաղթել է Շանթին 6:1 հաշվով և արժանացել բրոնզե մեդալի: Չեմպիոնի տիտղոսին է արժանացել Յանի Սուորանտան, իսկ փոխչեմպիոնի` Միկա Կինիսիավին:

 

Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

 

Հիշեցնենք, որ, բացի վերջին նվաճած արծաթե, բրոնզե և թիմային բրոնզե մեդալներից, Հայաստանը նախորդ օրերի վարժություններից նվաճել էր անհատական արծաթե և թիմային բրոնզե մեդալներ: