կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-28 10:58
Սպորտ

Հրաձգություն. Լիլիթ Մկրտչյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

 Հրաձգություն. Լիլիթ Մկրտչյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Հունգարիայի Գիոր քաղաքում ավարտին է մոտենում հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները արդեն իրենց հաշվին վազող թիրախ երիտասարդ տղաների պայքարում գրանցել են թիմային բրոնզե մեդալ, իսկ օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը գրավել է 4-րդ տեղը: Նույն վարժության մեծահասակների պայքարում Նորայր Առաքելյանը գրավել է 16-րդ տեղը: 

Երեկ` վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների պայքարում   Լիլիթ Մկրտչյանը` 366 միվորով գրավել է 2-րդ տեղը: 1-ին տեղը գրավել է հունգարուհի Վերոնիկա Մայորը` 373 միավորով, իսկ 3-րդ տեղը` ուկրաինուհի Յուլիա Տիմոշենկոն` 364միավորով: Նույն վարժության երիտասարդ տղաների պայքարում 18 մրցակցից Ռազմիկ Մինասյանը, խոցելով 367 միավոր, գրավել է 9-րդ տեղը, Շանթ Սարգսյանը, խոցելով 365միավոր, գրավել է 11-րդ տեղը և Հովհաննես Խաչատրյանը, խոցելով 362միավոր, գրավել է 13-րդ տեղը: Թիմային պայքարում տղաները 5 թիմից գրավել են 3-րդ տեղը:
Օդամղիչ ատրճանակ կանանց վարժությունում 75 մրցակցուհուց Էլմիրա Կարապետյանը, խոցելով 375 միավոր, գրավել է 26-րդ տեղը: 
Օդամղիչ հրացան տղամարդկանց վարժությունում 71 մրցակցից Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,1միավոր, գրավել է 14-րդ տեղը, Սուրեն Բերյանը, խոցելով 616,7միավոր, գրավել է 52-րդ տեղը և Քրիստիան Լաուերը, խոցելով 613,5միավոր, գրավել է 63-րդ տեղը: Հրացան ձևում մրցակից 17 թիմից հայ տղաների եռյակը գրավել է 11-րդ տեղը:
Հայ մարզիկներին չի հաջողվել նվաճել օլիմպիական ուղեգրեր: