|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աննա /դուդուկահար/ եւ Անահիտ Մխիթարյանները /դհոլահար/ նկարահանել են իրենց առաջին տեսահոլովակը: Yerkir.am-ի հետ զրույցում Անահիտ Մխիթարյանը նշեց, որ ստեղծագործությունը կոչվում է «Պոպուրի»:
«Վաղուց, վաղուց սպասված տեսահոլովակ է սա մեզ համար, քանի որ նախկինում շատ տեսանյութեր ենք ունեցել` տարբեր համերգների ընթացքում նկարահանված, իսկ տեսահոլովակ` ոչ: Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադևոսյանն է, պոպուրիի երգերն ընտրել ենք դուդուկահար Արմեն Գրիգորյանի հետ համատեղ: Տեսահոլովակը նկարահանվել է մեկ օրում, սակայն մինչ այդ նախապատրաստական աշխատանքները բավական ժամանակատար են եղել»,- ասաց Մխիթարյանը:
Քույրերի հետ yerkir.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ` այստեղ: