|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրառում է արել:
«Աչքներդ լույս հայ ժողովուրդ: Գյումրու Ասլամազյան քույրերի թանգարան-պատկերասրահի առաջին հարկը բանկ է դառնում: Առաջին հարկի սրահների գանձերը տեղափոխում են երկրորդ հարկ` կշտացել ենք էս գեղարվեստից իբր:
Լավ է, որ շենքը երրորդ, չորրորդ տասներորդ հարկ չունի, թե չէ երկրորդ հարկը պիցցերիա կդառնար, երրորդը` բաղնիք, ասենք թե, չորրորդը` վարսավիրանոց, հինգերորդը` ավտոկայան, վեցերորդը` կազինո, յոթերորդը` կոֆեաղաց, ութերորդը` Դուբայից բերած ապրանքների վաճառասրահ` մի գունավոր անունով, իններորդը` «խինկալիանոց», ու վերջինը` Ասլամազյանների թանգարան, որտեղ կհասնեն միայն նրանք, ովքեր իսկապես ու սրտանց են զգում դրա կարիքը, թե չէ առաջին հարկում ի՞նչ թանգարան»,- գրում է Լ. Բարսեղյանը եւ խորհուրդ հարցնում. «Ի՞նչ են անում այսպիսի կատաղած պահերին»: