Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գիշերը ՊԲ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող` 20-ամյա Ալբերտ Պոստոլոկյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր: Yerkir.am-ի տեղեկություններով` նա բանակ էր զորակոչվել վեց ամիս առաջ:
Մեզ հետ զրույցում Ալբերտին ճանաչողները հայտնեցին, որ նա դուդուկահար էր, սովորում էր Դիլիջանի արվեստի պետական քոլեջում: Քոլեջն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ծառայում էր Մարտակերտում:
Մեզ հայտնեցին նաև, որ ընտանիքը տուն չունի, հայրը երրորդ կարգի հաշմանդամ է:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև արտակարգ միջադեպ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: