կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 14:39
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Գևորգյանի «Սիրող սրտեր» երգի տեսահոլովակն արդեն հասանելի է

Երգիչ, երաժիշտ Հայկ Գևորգյանի «Սիրող սրտեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հասանելի է։ Թեպետ երգի տեսահոլովակը նկարահանվել է ամիսներ առաջ, սակայն հանրությանը չեն ներկայացրել՝ համավարակի պատճառով: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Գարեգին Ամյանն է, իսկ տեսահոլավակի նկարահանման գործում Հայկին աջակցել են ընկերները։

«Շատ եմ կարևորում թիմային աշխատանքը: Շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներիս, որոնք սատարել են ինձ, շնորհակալ եմ հոլովակի ռեժիսոր Գևորգ Թովմասյանին,  նկարահանման ամբողջ խմբին, որոնց շնորհիվ հոլովակը կայացել է»,-ասում է Հայկն ու հավելում, որ մշտապես աշխատել և կատարելագործվել է պետք, բայց, որպես առաջին տեսահոլովակ, կարծում է՝ այն կայացել է: