|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել էինք, որ երգիչներ Վրեժ Կիրակոսյանն ու Ռոման Ավագյանը ապրիլյան եւ տավուշյան պատերազմներին ու հաղթանակներին նվիրված «Զինվորին» նոր զուգերգի հիման վրա նկարահանել են տեսահոլովակ։ ՀՀ Անկախության 29-ամյակի առթիվ «Զինվորին» տեսահոլովակն այսօրվանից հասանելի է համացանցում։
Yerkir.am-ի հետ զրույցում Վ. Կիրակոսյանն ասել է, որ տեսահոլովակի նկարահանումներն ընթացել են Հայաստանի տեսարժան վայրերում, լեռներում, ժայռերի վրա, կիրճերում: «Մի քանի օր հետաքրքիր նկարահանումներ ենք ունեցել, որպեսզի կարողանանք նկարագրել մեր արծիվ զինվորներին: Մի խոսքով` այն բավականին տրամադրող ռիթմիկ, ազգագրական ստեղծագործություն է՝ պատերազմի ու կռվի գնալու տրամադրող երաժշտական պատկեր ունի»,- նշել է նա: