|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյաններն ամանորյա անակնկալ են պատրաստել ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի առաջատար Սերժ Թանկյանի համար: Նրանք փոխադրել և կատարում են Թանկյանի ու System of a Down խմբի Chop Suey! ստեղծագործությունը և պատրաստել են փոքրիկ տեսանյութ: Chop Suey!-ն System of a Down խմբի Toxicity ալբոմից է, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի: Ի դեպ, նվեր-հոլովակում ներառված են նաև տարրեր հայկական ստեղծագործություններից:
«Մենք շատ ենք սիրում Սերժ Թանկյանին և շատ հպարտ ենք, որ նա մեր հայրենակիցն է, չէ՞ որ մենք էլ ենք Վանաձորից: Նրա ստեղծագործությունը կատարելով՝ որոշեցինք մեր սերն ու հիացմունքն արտահայտել նրա արվեստի նկատմամբ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի' Սերժ Թանկյան»,- նշում են Մխիթարյան քույրերը:
Նշենք, որ ստեղծագործությունը կատարելու ընթացքում նրանց է միացել նաև Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):