|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չինաստանը, լինելով Բելառուսի բարեկամ և գործընկեր, չի ցանկանում քաոս տեսնել նրա տարածքում և հույս է հայտնում այս երկրում կայունության պահպանման համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Չինաստանը և Բելառուսը համապարփակ ռազմավարական գործընկերներ են: Մենք վստահում ենք միմյանց և աշխատում ենք յուրաքանչյուր կողմի համար առավելություններ ձեռք բերելու համար: Չինաստանը հարգում է բելառուսցիների կողմից ընտրված զարգացման ուղին` հաշվի առնելով իրենց երկրում առկա իրավիճակը: Մենք նաև հարգում ենք ջանքերը`ուղղված ազգային ինքնիշխանությունը, անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար», - մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Լինելով լավ ընկեր և գործընկեր, մենք չենք ցանկանում տեսնել քաոս Բելառուսում: Մենք դեմ ենք, որ արտաքին ուժերը Բելառուսում իրարանցում ստեղծեն: Հուսով ենք և հավատում ենք, որ Բելառուսն իր ջանքերով կպահպանի կայունությունը», - ասել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը: