|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հիշեցնելով Վենետիկի 71-րդ կինոփառատոնում մրցանակի չարժանացած` Հայոց ցեղասպանության մասին պատմող Ֆաթիհ Աքընի «Հատումը» ֆիլմի մասին՝ թուրքերը քննարկում են այն ցուցադրելու հարցը:
Ըստ Haberturk-ի՝ թուրքերը չեն ցանկանում, որ «իբրև թե ցեղասպանության» մասին պատմող ֆիլմը ցուցադրվի կինոսրահներում: «Հատումը» նաև արթնացրեց 2002 թվականին Ատոմ Եգոյանի «Արարատ» ֆիլմի մասին Թուրքիայում ծագած բանավեճերը, երբ Սեբահաթթին Չեթինը մերժել էր այն ցուցադրել՝ պատճառաբանելով մարդկանց համաձայն չլինելն ու բոլոր հնարավոր ոտնձգությունները: Սակայն, չնայած բոլոր բանավեճերին, «Արարատ»-ը ցուցադրվել էր Kanaltürk հեռուստաալիքով, երբ 2006 թվականին քվեարկության արդյունքում մեծամասնությունը կողմ էր եղել:
Այժմ Սեբահաթթին Չեթինը, հայտնելով, որ «Թուրքիան հին Թուրքիան չէ», ցանկություն է հայտնել «Արարատ»-ը ցուցադրել կինոսրահներում: