|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Կաննի 66-րդ կինոփառատոնն ավարտվեց սենսացիայով. փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվեց ֆրանսիացի կինոռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշին` «Ադելի կյանքը» ֆիլմի համար, որը պատմում է միասեռականների սիրո մասին:
Ռեժիսորի խոսքով` ինքը պարզապես ցանկացել է գեղեցիկ սիրո պատմություն ցույց տալ: Կաննի կինոփառատոնի հանդիսատեսների մեծ մասը շոկի մեջ է եղել երկու աղջիկների սիրո մասին պատմող ժապավենից:
Փառատոնի հաջորդ` իր կարևորությամբ երկրորդ մրցանակը շնորհվեց ամերիկացի եղբայրներ Իտան և Ջոել Կոեններին` «Լյուին Դեւվիսի ներսում» ֆիլմի համար:
Ժյուրիի մրցանակը ստացավ ճապոնացի ռեժիսոր Հիրոկազ Կորեդան իր «Ինչպիսին հայրն է, այնպիսին էլ որդին է» ֆիլմի համար:
Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար տրվող մրցանակը շնորհվեց մեքսիկացի ռեժիսոր Ամատ Էսկալանտեին` «Հելի» ժապավենի համար:
Լավագույն սցենարի համար մրցանակի արժանացավ չինացի ռեժիսորի «Մեղքի հպումը» ֆիլմը:
Կաննի 66-րդ կինոփառատոնի լավագույն դերասաններ ճանաչվեցին 76-ամյա ամերիկացի դերասան Բրյուս Դերնը և ֆրանսիացի դերասանուհի Բերենիս Բեժոն: