|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 11-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների թեմայով: Խորհրդակցությունը ցուցադրվեց հեռուստատեսությամբ, լայնորեն լուսաբանվեց մամուլում, տարածվեց ծավալուն հաղորդագրություն:
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, խորհրդակցությունը ամբողջական տարբերակը չի ցուցադրվել հեռուստաընկերություններով: Մինչեւ խորհրդակցության «պաշտոնական մեկնարկը», նախագահը բավական խիստ տոնով է խոսել տնտեսության ոլորտի պատասխանատու նախարարների հետ: Սերժ Սարգսյանը դժգոհել է, որ իրեն հաճախ սխալ են զեկուցում, ներկայացնում են, թե տնտեսության վիճակը շատ լավ է, իսկ իրականում` պատկերն այլ է:
Երեւի նախագահի հենց այս խոսքերից ազդված` նախարարները սկսել են շատ աշխատել։ Այս օրերին նախարարություններում աշխատանքը տեւում է մինչ ուշ գիշեր. այդ մասին փաստում են նախարարների աշխատասենյակների` «մշտավառ» լույսերը: