|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված երեկոյին, որի շրջանակներում ներկայացվել է «Մեր խոստումը» խորհրդանշական բեմադրությունը:
Երեկոն նվիրվել է ամերիկացի հայտնի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:
Երեկոյին ներկա են եղել ինչպես ֆիլմի ռեժիսորը, այնպես էլ «Խոստումը» ֆիլմի ստեղծմանն իրենց մեծ ներդրումն ունեցած պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, անվանի կինոգործիչ Մայք Մեդավոյը: Երեկոյի հիմքում ֆիլմի օրիգինալ երաժշտությունն ու պատմությունն են:

