Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց մի միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել երեկ` ԱԺ շենքի դարպասների մոտ:
«Երեկ հերթական արտառոց միջադեպն է գրանցվել ԱԺ-ում` ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի մասնակցությամբ, ով, ԱԺ տարածքից դուս գալով, հարձակում է գործել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի վրա»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ ակտիվիստներ ցանկացել են յուրատեսակ ակցիա անցկացնել` քաղաքական բնույթի գրությամբ պաստառ փակցնելով ԱԺ գլխավոր դարպասներին: Ակցիան լուսաբանել է «Ա1+»-ի լրագրողը, իսկ ԱԺ անվտանգության աշխատակից Կարեն Հայրապետյանը հրել է նրան` թույլ չտալով տեսանկարահանել:
Ըստ Փաշինյանի` տեղի է ունեցել շատ լուրջ իրավախախտում, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները: Պատգամավորը խստորեն դատապարտեց ԱԺ աշխատակցի նման գործելաոճը: «Պատեհ կլինի, որ ԱԺ նախագահն այս հարցով անցկացնի ծառայողական քննություն»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես իր համաձայնությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցին` կոչ անելով անվտանգության մասնագետներին` համապատասխան վերապատրաստում անցնել՝ հանդուժողական մոտեցման հետ կապված, որովհետև այն, ինչ տեսագրված էր, ըստ պատգամավորի, դա ագրեսիա էր ԱԺ աշխատակցի կողմից: «Ավելի ճիշտ է, որ օրենքն է հարգվում, և երբ անվտանգության աշխատակիցները հանդուժողականությամբ են իրենց գործն անում, պատրաստ եմ աջակցել այդ վերապատրաստման դասընթացների անցկացմանը»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նկատենք, որ ԱԺ նախագահը բարձրացված խնդրին որևէ կերպ չարձագանքեց, ավելին, երբ Նիկոլ Փաշինյանն ավարտեց խոսքը, նա հեգնական տոնով ասաց. «Ուրի՞շ»