Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողները խնդրեցին մեկնաբանել երեք օր առաջ Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ միջոցներ կձեռնարկվեն լարվածությունն էլ ավելի թուլացնելու համար, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր, մինչդեռ այսօր Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել:
«Մեկ ուղղում, լարվածության թուլացման մասին միայն ՀՀ նախագահը չի ասել, այլ այդ մասին համատեղ հայտարարություն է ընդունվել Ժնևում, որտեղ և համանախագահ երկրները, և Հաաստանն ու Ադրբեջանը խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն են ֆիքսել: Դժբախտաբար արդեն այսօր, այդ կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը, որ չի հարգում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ Ադրբեջանը իր կրակոցներով պատրաստ չէ կառուցողական բանակցությունների: «Գոնե հիմա արձագանք պետք է լինի միջազգային հանրությունից` ուղիղ և հստակ»,- ասաց նա: