կարևոր
3586 դիտում, 3 օր առաջ - 2025-06-06 17:33
Քաղաքական

Վարչապետ չունես, ժողովուրդ, ՉՈւ-ՆԵՍ․ Հակոբյանը՝ գերեվարված երեխաների և Փաշինյան վարքագծի մասին

Վարչապետ չունես, ժողովուրդ, ՉՈւ-ՆԵՍ․ Հակոբյանը՝ գերեվարված երեխաների և Փաշինյան վարքագծի մասին

Yerevan.Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«ԱԱԾ-ն կեսօրին հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել-հայտնվել է Ադրբեջանի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ 

Բնականաբար, դեպքի մասին առաջինը զեկուցել են Փաշինյանին։

Ինչ է անում դա՝ դեպքի մասին իմանալուց հետո։ Ըստ երևույթին, հեռախոսն անջատում է ու քնում։

Առավոտյան զարթնում ու 11։30-ին գրառում անում․ ուշադրություն՝ Կաթողիկոսի մասին։

Ողջ օրվա ընթացքում պետական որևէ գերատեսչություն, ո՛չ արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ պաշտպանության նախարարութունը, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ դատախազությունը, ո՛չ Փաշինյանի աշխատակազմը ոչ մի նորություն չեն հայտնել, չգիտենք 17-ամյա երկու տղաների ճակատագիրը։  

Առաջին գրառումից ժամեր անց՝ 16։30, Նիկոլը ևս մեկ գրառում է անում, դարձյալ կաթողիկոսի ու թերթի դատի տալու մասին։

Ի դեպ, երբ 2024թ․ փետրվարին հենց նույն հատվածում ադրբեջանցի զինվոր սահմանն անցավ մեր կողմ, սրանք ափալ-թափալ հետ տվեցին։

Էս մարդը էլ ո՞նց բացատրի, որ ո՛չ երկրի, ո՛չ ժողովրդի հետ որևէ առնչություն ո՛չ ունի, ո՛չ ուզում է ունենալ։

Կառավարություն, վարչապետ չունես, ժողովուրդ, ՉՈւ-ՆԵՍ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: