Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում ընտրել, չեմ տեսել», լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ երեկվա միջադեպին, հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ իշխանականները քանդուքարափ են անում խորհրդարանական մշակույթը.«Իշխանությունը չի էլ հասկանում՝ բացի նրանից, որ մենք մեր մեջ ենք խոսակցություն ունենում, դրսում էլ են լսում և, երևի, ամենախայտառակ բնորոշումներն են տալիս այս խորհրդարանին և այս իշխանություններին։ Իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը։ Իրենք ամեն ինչ պետք է անեն՝ սանձելու նման դեպքերը, բայց հիմա երևի ստացել են հրահանգ, քանի որ ընտրություններն են մոտենում։ Երևի մրցանակ է սահմանվել նրա համար, ով ավելի հուժկու հայհոյանք կարտաբերի»։
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ իշխանությունները փաստարկված բանավեճի ունակ չեն։
«Իրենք հասկանում են, որ իրենց քաղաքական կուրսը ձախողվել է։ Այս մարդկանց գիծը բոլորովին ուրիշ տեղ տանող գիծ է։ Իրենք փորձում են թաքցնել, որ հայ ժողովրդին որպես զոհ փորձում են մատուցել ցեղասպանին։ Եվ սա քողարկելու համար ամեն ինչի պատրաստ են»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։