Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ցածր գավառական մակարդակի պահվածքով շեղում է հանրության ուշադությունը․ մի բան կասեմ՝ զգուշանանք, սպասենք նոր փորձությունների»,-այս կերպ որակեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ Նիկոլ Փաշինյանի կատարած՝ վերջին օրերի մարզային այցերն ու դրանց հետևանքով արված պաշտոնանկությունները։
«Այդ ամբողջ շոուի մեջ խղճուկ մի բան եմ տեսնում, երբ նայում ենք այդ շքախումբ կոչվածին, որ նրա հետևից գնում են, բավական նվաստացած վիճակում են․ այդ մարդիկ թաթախված են այն ամենի մեջ, ինչ կատարվում է մեր երկրում և իրենք պետք է հասկանան, որ գործ ունեն շատ սովորական մի բռնապետի հետ, իսկ բռնապետերը սիրում են ցեխից հանել ինչ-որ մարդկանց բարձր դիրքեր տալ, հետո միանգամից շպրտել ներքև․ բռնապետերը հասկանում են, որ ինչ-որ մի պահ իրենց մերձավոր շրջապատից պետք է վտանգ սպասել, մի ձեռքով կարող ես պարգևներ տալ, մյուս ձեռքով՝ ստորացնել»,-