Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Դերենիկ Մալխասյանը գրում է․
«Գյումրու քաղաքապետի ընտրություններից հետո ՔՊ-ականներն ու արևմտյան գրանտներով սնվողները վայնասուն էին դրել, աղմկում էին, թե իբր Գյումրիում կրիմինալն է հաղթել։ Այդ ժամանակ ասում էինք, որ ձեզանից բեթար կրիմինալ այս երկրում չկա։ Այսօր արդեն մասնագիտությամբ Վազգենի եղբայր աշխատող Արամ Զավենիչի ու յուր կուսակիցների շնորհիվ հայ հանրությունը հերթական անգամ տեսավ, թե իրականում ինչ տեսք ունի խուժանապետությունը, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ինչպիսի խուլիգանական պահվածք կարող են դրսևորել չինովնիկները ու ինչպես կարող են այդ ամենն արդարացնել արևմտամետի դիմակի տակ հանդես եկող ակտիվիստներն ու իբր իրավապաշտպանները։
Ու զավեշտն այն է, որ կաբինետում 15 հոգով ընդդիմադիր ակտիվիստ ծեծող թաղապետի կուսակացությունը Եվրադաշինք անունով մասնակցում էր Գյումրու ավագանու ընտրություններին ու իբր եվրոպական արժեքներ էին քարոզում։
Այդ ժամանակ էլ էինք ասում, որ սրանք իրականում եվրաթուրքական դաշինք են՝ թուրքական բարքերով։ Հիմա արդեն ժամանակն է, որ վերջ տան եվրոպամետ երևալու ձևականություններին ու հայտարարեն, որ իրենք իրականում թուրքական բարքերի ջատագովներ են։ Որ իրականում իրենց նպատակը Հայաստանը թուրքական քաղաքական բարքերով վիլայեթ սարքելն է։ Թուրքիայի Մեջլիսում ամիսը մեկ Նոր Նորքի թաղապետի պես ընդդիմադիր են ծեծում։
Ի վերջո, քաղաքական դաշտը պետք է զուլալվի, եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով»։
Հիշեցնենք՝ այսօր Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել բլոգեր Արթուր Չախոյանի և աշխատակիցների միջև, որին մասնակցել է նաև վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ բռունցքով հարվածներ հասցնելով բլոգերի դեմքին։ Ավելի ուշ Չախոյանին բերման են ենթարկել, նա ոստիկանական բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: