|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի բոլոր համայնքապետերին հրահանգել է գումար հավաքել Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու համար:
Որպես օրինակ նշենք, որ նույն մարզի Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը նույնպես «գերակատարել է» իր մարզպետի հրահանգը. «Ես էլ, ինչպես մյուս գյուղապետերը, մեր համայնքի բնակիչներից գումար եմ հավաքել: Այն կազմում է ընդամենը 105 հազար դրամ: Այդ գումարը տարել եմ մարզպետարան ու վճարել: Իրենք էլ ինձ համապատասխան կտրոն են տրամադրել»:
Իսկ թե ինչպես են օգնությունը տեղ հասցնելու, դեռ որևէ մեկը պատկերացում չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։