|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Իրաքում գտնվող հազարավոր եզդիներ սննդի կարիք ունեն:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ Իրաքի իշխանությունները դրսից ստացած օգնության շատ չնչին մասն են փոխանցում փախստականներին:
«Ավելին` օրերս փախստականներին, իբրև օգնություն, ժամկետանց սնունդ են տրամադրել, պահածոներ են տվել, որոնց պիտանիության ժամկետն ավարտվել էր դեռ 2012-ին: Իրաքում եզդիների իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ վատ, կենցաղային ոչ մի պայման չկա»,- ասաց Մուրազին:
Նա տեղեկացրեց նաև, որ մարտական գործողությունները շարունակվում են, եզդիական ջոկատները շարունակում են իրենց տարածքները հետ վերցնել:
Ի դեպ, եզդիական ջոկատների հրամանատար Կասմ Շաշոն հանդիպել է Իրաքի նախագահի հետ և ներկայացրել իր դժգոհությունները, որի արդյունքները, բնականաբար, հետագայում կերևան: