Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը տևական ժամանակի, ընդհանուր աղետների դեմ համատեղ պայքարի փորձություն է անցել, նաև ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով:
Անցնող տարին ծանր եղավ Մերձավոր Արևելքում բնակվող բազում եզդիների համար, և փորձություններն այժմ էլ շարունակվում են: Վստա՛հ եղեք, որ մենք ձեր կողքին ենք այս բարդ իրավիճակում, և կարող եք ակնկալել մեր հետագա աջակցությունը:
Մալաքե Թաուսն իր հետ բերում է նոր հույսեր ու երազանքներ, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ ու ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում:
Երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ եզդի հայրենակիցներ: