Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե մենք միասնական չլինենք, շատ ավելի հեշտությամբ յուրաքանչյուրիս կհաղթեն թշնամիները, և երբ մենք միասնական ենք, ուժեղ ենք, ամուր ենք, իրար նկատմամբ ունենք հարգանք, վստահություն, պաշտամունք, այդ ժամանակ մենք կլինենք ամենաուժեղը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Եզդիների ազգային միության համագումարում, որտեղ նրանք նոր նախագահ են ընտրում։
Նա նշեց, որ Դաշնակցությունը, որպես քաղաքական ուժ, մշտապես արժևորել է եզիդերի հետ միասնական ճանապարհը մեր երկու ազգերի ապագա հաղթանակների կերտման գործում։
«Ես ինքս մի բնակավայրից եմ, որտեղ զգալի թիվ են կազմում ազգությամբ եզդիները, ունեմ հրաշալի ընկերներ։ Ցավոք, ինչպես հայերը, այնպես նաև եզդիները ծանր տարիներին նաև արտագաղթի ճանապարհ են բռնել, Ռուսաստանի տարբեր հատվածներում գործունեություն են ծավալում, բայց մշտապես կապը պահում են իրենց ծննդավայրի հետ, իրենց հայրենիքի հետ։ Իսկ իրենց հայրենիքը, ի վերջո, մեր բոլորի հայրենիքն է՝ Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ այնքան հզոր է այս կապը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը նաև հպարտության խորհրդանիշ է հայտարարվում ՌԴ տարբեր հատվածներում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ երկու ժողովուրդների անցյալը, ներկան և ապագան խարսխված է, այլ ճանապարհ և այլ տարբերակ չկա։
«Մենք պետք է միասնական լինենք և կարողանանք հաղթահարել հատկապես մեր երկու ազգերին սպառնացող այն վտանգը, որը գալիս է թուրք-ադրբեջանական տանդեմից, որի ականատեսն ենք մենք լինում նաև ներկա օրերին՝ երբ ցեղասպանական զանգվածային գործողություններ ձեռնարկվեց նաև եզդի ազգաբնակչության նկատմամբ։ Երբ մենք միասնական ենք, ուժեղ ենք, ամուր ենք, իրար նկատմամբ ունենք հարգանք, վստահություն, պաշտամունք, այդ ժամանակ մենք կլինենք ամենաուժեղը թե՛ տարածաշրջանում և թե՛ աշխարհում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․