|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քանի որ նա չի մասնակցում դրա աշխատանքներին, բայց միևնույն ժամանակ նրա հետ պետք է համաձայնեցվեն բոլոր որոշումները, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Եթե նրանք կասեցնում են մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս, նրանք մնում են ՀԱՊԿ լիիրավ անդամներ: Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, ուրեմն բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումը: Իսկ այդ դիրքորոշումն այսօր արդեն, ըստ էության, հակասում է նրան, ինչ արվում է ՀԱՊԿ-ում»,- պարզաբանել է Բորդյուժան:
Նրա կարծիքով՝ Երևանի կողմից ազնիվ կլիներ ընդհանրապես դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ եթե նա դա չի անում, ապա Հայաստանին ընդհանրապես հեռացնել ՀԱՊԿ-ից:
«Ես նրանց կհեռացնեի: Վճարումներ չեն անում, մասնակցություն չեն ունենում: Եթե լուրջ մոտենանք, նրանք պետք է ուղղակի վերցնեն ու դուրս գան, եթե լուրջ գործընկերներ են: Բայց քանի որ նրանք ունեն երկակի դիրքորոշում, որ «մենք դուրս չենք գա և չենք աշխատի, չենք մասնակցում և չենք ուզում», նրանց պետք է հեռացնել», - կարծում է Բորդյուժան:
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է դրվել Հայաստանին հեռացնելու հարցը: Նրա գնահատմամբ՝ հանրապետությունը խախտում է Կազմակերպության կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները: