կարևոր
3169 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 13:55
Աշխարհ

ՌԴ-ն չի դիմել ՀԱՊԿ գործընկերներին Ուկրաինայում գործողությունների հետ կապված աջակցության խնդրանքով․ Լավրով

ՌԴ-ն չի դիմել ՀԱՊԿ գործընկերներին Ուկրաինայում գործողությունների հետ կապված աջակցության խնդրանքով․ Լավրով

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու համար։

Մոսկվան չի դիմել ՀԱՊԿ գործընկերներին Ուկրաինայում գործողությունների հետ կապված աջակցության խնդրանքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Մենք ոչ ոքին նման խնդրանքով չենք դիմել։ Մենք ելնում ենք այն բանից, որ ունենք անհրաժեշտ ամեն ինչ՝ հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, այն պատերազմն ավարտելու համար, որն Արևմուտքը սկսել է ուկրաինական ռեժիմի միջոցով դեռ պետական հեղաշրջումից հետո», - ասել է Լավրովը։