կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-01 19:21
Սպորտ

Հայաստանի առաջնություն. «Ուլիս»-ը կամային հաղթանակ տոնեց

Հայաստանի առաջնություն. «Ուլիս»-ը կամային հաղթանակ տոնեց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Միկա»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ալաշկերտ»-ի հետ: 64-րդ րոպեին Նորայր Գյոզալյանն առաջ մղեց հյուրերին, իսկ 20 րոպե անց Վարդգես Սաթումյանը հաշիվը դարձրեց 1:1:

 

Գյումրիի «Շիրակ»-ը Հրազդան մարզադաշտում 4:2 հաշվով առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ:  Գյումրեցիները մինչև 66-րդ րոպեն 4 անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը: 27-րդ րոպեին Գոռ Մալաքյանը բացեց հաշիվը: 52-րդ րոպեին Ժան-Ժակ Բուգուհին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, որից 4 րոպե անց Բուգուհին խփեց իր 2-րդ գոլը: 66-րդ րոպեին Էդգար Մալաքյանը հաշիվը դարձրեց 4:0:  73-րդ րոպեին հյուրերը ստիպված էին խաղը շարունակել 10 հոգով: Կարմիր քարտի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Ռոբերտ Դարբինյանը: 10 հոգով մնացած «Շիրակ»-ը վերջին 10 րոպեների ընթացքում 2 գնդակ բաց թողեց: Արարատցիների կազմում 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արեգ Ազատյանը, իսկ 8 րոպե անց Ալեքսանդր Ռակիչը հաշիվը դարձրեց 4:2:

 

«Ուլիս»­-ը Հանրապետական մարզադաշտում ընդունեց «Բանանց»-ին: Արդեն 2-րդ րոպեին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Գևորգ Նռանյանը: Այնուամենայնիվ ընթացիկ առաջնության առաջատարին հաջողվեց կամային հաղթանակ տոնել: 38-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը անվրեխ իրացրեց 11 մետրանոց հարվածը և հավասարեցրեց հաշիվը: 2-րդ խաղակեսի 2-րդ րոպեին Հովհաննես Գոհարյանը խփեց իր թիմի հաղթական գնդակը: