Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունում Հայաստանի հավաքականը (ԳՄ Կարեն Գրիգորյան, ԳՄ Զավեն Անդրիասյան, ՖՎ Տիգրան Ս. Պետրոսյան, ԿՖՎ Մարիա Գեւորգյան) թիմային հաշվարկում, 27 հնարավորից վաստակելով 18 միավոր, արժանացավ բրոնզե մեդալի: Առաջին երկու տեղերը գրավեցին Լեհաստանի (20,5) եւ Ռուսաստանի (18,5) հավաքականները:
Անհատական հաշվարկում տղամարդկանց մրցաշարում Կարեն Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 1-3-րդ տեղերը բաժանեց ռուսաստանցիներ ԳՄ Սանան Սյուգիրովի եւ ԳՄ Իվան Բուկավշինի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճեց Սյուգիրովը:
Կանանց մրցաշարում Մարիա Գեւորգյանը 5,5 միավորով գրավեց 6-րդ տեղը: 8,5 միավորով չեմպիոնուհի դարձավ ԿՄՎ Կլաուդիա Կուլոնը (Լեհաստան):
Աղբյուր՝ armchess.am