կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-13 14:29
Սպորտ

Արամ Ավագյանը առնվազն ապահովեց բրոնզե մեդալ և նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

Արամ Ավագյանը առնվազն ապահովեց բրոնզե մեդալ և նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում շնորհիվ 56 կգ քաշային Արամ Ավագյանի կծածանվի նաև հայոց եռագույնը: 56 կգ քաշային հայ բռնցքամարտիկը, ով 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ այս անգամ էլ ձեռնունայն չի վերադառնա: ¼ եզրափակչում Արամը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ռումինացի Նիկոլայ Անդրեիանայի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ առնվազն ապահովեց բրոնզե մեդալը: Բացի այդ հայ բռնցքամարտիկը նվաճեց նաև Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր, որտեղ արդեն նժարին լինելու է ոչ միայն աշխարհի առաջնության մեդալ այլ նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր: Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն մոտ էին նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, սակայն նրանք ¼ եզրափակչում պարտություն կրեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից: Այնուհանդերձ մեր երեք բռնցքամարտիկներն էլ դեռևս հավակնում են աշխարհի առաջնության ուղեգրին: Քանի որ Եվրոպայի առաջնությունում խաղարկվում է աշխարհի առաջնության 6 ուղեգիր, ապա եթե մեր մարզիկներին հաղթած բռնցքամարտիկները դուրս գան եզրափակիչ ապա մերոնք կարժանանան աշխարհի առաջնության ուղեգրի: Ինչևէ Եվրոպայի առաջնությունում մենք դեռ պայքարում ենք ամենաբարձր հարգի մեդալի համար: Վաղը ՝Արամ Ավագյանը կփորձի նվաճել եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը անգլիացի Աշֆաք Քաիսն է: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: