Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում անցկացվող «Խառլամպիևի հուշամրցաշարում», որը Սամբոյի աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությունն է, հայ մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել: Այսօր՝ մարտի 28-ին, 57 կգ քաշային կարգում Արեն Անտոնյանը գրավեց 3-րդ տեղը ու արժանացավ բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ երեկ նման հաջողության էր հասել նաև Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում, իսկ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի հաղթող ու նվաճել աշխարհի գավաթը: