|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանն ապահովել է աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:
Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանից Դավիթ Չալոյանն ուժերը չափեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ և հաղթեց 3:2 հաշվով:
Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:
Նշենք, որ 63 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում կմրցի Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանի հետ: