կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-06 23:42
Սպորտ

Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց 98 կգ քաշային կարգում։

Երրորդ տեղի համար պայքարում Ալեքսանյանը հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյին։

Եվրոպայի առաջնությունում սա հունահռոմեական հավաքականի առաջին մեդալն է: