Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանամերձ վայրերում գործող փոքր և միջին ձեռնարկությունները կարիք ունեն ներդրումների, որպեսզի կարողանան զարգացնել գործող բիզնեսը.
«Սահմանում ներդրումներ անելը հեշտ չէ, բայց մենք պետք է մեզ ստիպենք, որպեսզի անենք այդ ներդրումները, թեկուզ որ սահմանամերձ վայրերում դեռ շարունակվում են պարբերաբար կրակոցները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավոր Միքայել Մելքումյանը և հավելեց, որ այն մարդիկ, ովքեր այդ դժվարին և վտանգավոր պայմաններում չեն լքել իրենց բնակավայրերը, չեն էլ լքի և հենց այդ պարագայում էլ ներդրումներ անելը պարտադիր է:
Ըստ բանախոսի՝ փոքր և միջին բիզնես հիմնելու հիմնական խնդիրները ֆինանսական են, և պետությունը պետք է կանգնի ձեռնարկատիրոջ և մթերողի կողքին.
«Հայկական արտադրանքը արտահանելու համար պետք է լինի պետություն-մասնավոր ձեռնարկատեր համագործակցություն, որը կկարողանա ապահովել արտահանվող ապրանքի գինը և որակը: Արտահանման համար կարևոր է նաև մատչելի վարկային ռեսուրսները` գյուղացիերի և ձեռնարկատերերի համար»,-նշեց Մելքումյանը:
Բանախոսի կարծիքով, պետության ներսում գործող օրենքները պետք է համապատասխանեն կյանքի պահնաջներին և թողնեն, որ մարդիկ կարողանան ազատ ներդրումներ անել: Ինչ վերաբերում է Որոտանին, պատգամավորը նշեց, որ Որոտանի վաճառքը կեղծ հիմքեր ուներ.
«Նախ պետք է վիճարկեին Որոտանի գինը, պետք է գնահատեին այն, նախապատրաստական փուլեր պետք է լինեին, բայց ով է գնահատել, ով է տեսել այդ փուլերը»,-հայտարարեց Միքայել Մելքումյանը: