կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 15:27
Հասարակություն

Բնականաբար, «Որոտանի»՝ 180 մլն դոլարով վաճառքը կազդի էլէկտրաէներգիայի սակագնի վրա. Արմեն Մովսիսյանի խոստովանությունը

Բնականաբար, «Որոտանի»՝ 180 մլն դոլարով վաճառքը կազդի էլէկտրաէներգիայի սակագնի վրա. Արմեն Մովսիսյանի խոստովանությունը

ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Որոտան» ՀԷԿՀ-ի վաճառքի վերաբերյալ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:


- Պարո՛ն Մովսիսյան, ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել է Որոտանի ՀԷԿ–ի մասնավորեցման գործընթացին, այն որակելով որպես «վաճառք ծայրահեղ կասկածելի ձևով /շրջանցելով խորհրդարանը/»: Դուք, որպես Էներգետիկայի նախկին նախարար, ով իր պաշտոնավարման ժամանակ անմիջական մասնակցություն է ունեցել գործընթացին, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ անդրադարձը:

 

– Ես բազմիցս առիթներ եմ ունեցել հրապարակավ խոսելու Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման գործընթացի մանրամասների մասին թե՛ Խորհրդարանի ամբիո-նից, թե՛ բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Իրոք, Որոտանի գործարքում մասնավորեցվում է գույքային համալիրը, և սա ամենևին էլ առաջին նախադեպը չէ մեր երկրում, երբ մասնավորեցվում է գույքային համալիրը, ոչ թե ընկերությունը և որ այդ համալիրը մասնավորեցվում է կառավարության համապատասխան որոշումերով: Այսպես, 2003 թվականին Հայաստանի իշխանությունները մասնավորեցրել են «Սևան-Հրազդանյան Կասկադ» ՓԲԸ և «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ գույքա-յին համալիրները: Նշված դեպքերում գործընթացներն իրականացվել են առանց խորհրդարանի, որոշումներն ընդունվել են կառավարության կողմից և, համաձայն այդ ժամանակ գործող Սահմա¬նադրության պահանջի, վավերացվել են գործող նախագահի կողմից: Այս գործարքների նկատմամբ քննադատություն, մեր օրերում, կարծես թե չեն հնչում: Կարծում եմ, զուտ մտահոգ տրամաբանության հար-թությունում այս փաստը մի փոքր դժվար է բացատրել, քանի որ իդենտիկ նույն սկզբունքով կատարված գործարքներից երրորդը չի կարող զարմանալի լինել, իսկ առաջին երկուսը՝ ոչ, հետևաբար բացատրությունը պետք է փնտրել բոլորովին այլ դաշտում:

 

- Պարո՛ն Մովսիսյան, Ռոբերտ Քոչարյանը նշում է նաև, որ առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, այսինքն` անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում, իսկ վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Ի՞նչ կասեք այս մասին:

 

Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե համաձայնագիրն ասիմետրիկ է: Իմ կարծիքով Հայաստանի շահերը բավականին ամուր են ներկայացված, իսկ եթե նույնիսկ կան 1-2 թույլ կետեր, որոնք միգուցեև մենք չենք նկատել բանակցելիս, ապա գործարքը դեռևս փակված չէ, և դրանք հանգիստ կարելի է շտկել: Չթվարկեմ, բայց Հայաստանի կողմից տարիներ ի վեր կնքված ցանկացած պայմա-նագրում կարելի է գտնել թույլ կողմեր: Ինչ վերաբերում է սակագնի բարձրացմանը. բնականաբար 180 մլն դոլարով վաճառքի դեպքում այն կազդի սակագնի վրա: Բայց չէ՞ որ մասնավորեցման ցանկացած գործարք տասնամյակներ շարունակ ազդել ու բոլոր նորերը դեռ ազդելու են սակագնի վրա՝ անմիջականորեն կամ շղթայավորված, մեկն անմիջապես, մյուսը՝ ժամանակի ընթացքում: Եվ սա հանրահայտ ճշմարտություն է: