կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 14:50
Հասարակություն

Որոտանի հիդրոկասկադի վաճառքը ՀՀ և ԱՄՆ միջև միջկառավարական մակարդակի կոռուպցիոն գործարք է

Որոտանի հիդրոկասկադի վաճառքը ՀՀ և ԱՄՆ միջև միջկառավարական մակարդակի կոռուպցիոն գործարք է

Hetq.am-ը գրում է. «Հոդվածի վերնագրում արտահայտված պնդումը հիմնավորելու համար շատ հակիրճ անդրադառնանք «կոռուպցիա» եզրույթի իրավական բնորոշմանը և դրա պոտենցիալ սուբյեկտներին: Այսպես, կոռուպցիայի և փողերի լվացման վերաբերյալ միջազգային պայմանագրերը թեև իրավաբանորեն չեն սահմանում «կոռուպցիա» եզրույթը, սակայն բավարար հստակությամբ ներկայացնում են այն հատկանիշները, որոնց առկայության պարագայում կարող ենք արձանագրել որևէ գործարքում կոռուպցիայի առկայութունը, ինչպես նաև տեղական և միջազգային սուբյեկտների ցանկը, որոնք իրենց գործառույթներով կարող են մաս կազմել կոռուպցիոն գործարքների:

 

Զուգահեռաբար, Համաշխարհային բանկը ևս մշակել է խնդրո առարկային առնչվող կարգավորումներ, որոնց համաձայն` կոռուպցիան իշխանության չարաշահմամբ և այլ անձանց հաշվին մասնավոր անձանց համար օգուտներ ապահովելն է (abuse of public power for private benefit): Եթե ընդհանրացնենք, միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն, որևէ գործարքում կոռուպցիայի առկայության անմիջական ցուցիչներն են պաշտոնյաների գործողությունների հայեցողականությունը, գաղտնիությունը, հանրության առջև հաշվետվողականության բացակայությունը և, իհարկե, անօրինականությունը:

 

Միևնույն ժամանակ, «Կռուպցիայի դեմ» կոնվենցիայի իմաստով` պետական պաշտոնյաներից բացի կոռուպցիոն գործարքների պոտենցիալ սուբյեկտներ են նաև հանրային նշանակություն ունեցող այնպիսի գործակալությունների կամ ձեռնարկությունների ներկայացուցիչները, որոնք օտարերկրյա պետության համար իրականացնում են հանրային նշանակության գործառույթներ (... any person exercising a public function for a foreign country, including for a public agency or public enterprise). Հիմա եկեք կետ առ կետ վերլուծենք և գնահատենք Որոտանի հիդրոկասկադի վաճառքի ընթացքում վերը նշված բաղադրիչների առկայության փաստերը և գնահատական տանք գործարքում կոռուպցիայի առկայության և այդ կոռուպցիայի մեջ տեղական և միջազգային սուբյեկտների ներգրավվածության հանգամանքին:

 

Միաժամանակ, որպեսզի այս ծավալուն նյութը հնարավոր լինի մարսել, այն պայմանականորեն բաժանենք երկու մասի. կոռուպցիայի ներքին՝ գավառական, և արտաքին՝ «քաղաքակիրթ» դրսևորումներով: Նույն հիմնահարցի վերաբերյալ հրապարակված նախորդ հոդվածով փորձել եմ հիմնավորել գործարքի անօրինականությունը, իսկ առաջիկա երկու հոդվածներով հիմնավորելու եմ կոռուպցիայի առկայությունը՝ ներկայացնելով այնպիսի փաստեր, որոնց տրամաբանական համադրումն ու վերլուծությունն ապացուցում է երկկողմանի կոռուպցիոն գործարքի առկայությունը՝ կնքված, ըստ էության, Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև:

 

Դուք չե՛ք տարընթերցել՝ սա միջկառավարական մակարդակի անթաքույց կոռուպցիա է՝ ժանրի ամենաբազմազան և իննովացիոն դրսևորումներվ, որի հիմնական նպատակն ու միաժամանակ աքիլեսյան գարշապարը՝ հիդրոկասկադի հետ միասին չորս ջրամբարների վաճառքն է, որոնք կազմում են Հայաստանի ամբարվող ջրային պաշարների ուղիղ կեսը:

 

Այս գործարքում կան միջազգային կոռուպցիոն բուրգի գրեթե բոլոր օղակները՝ օֆշորային լաբիրինթոսներում ճյուղավորված և ԱՄՆ կառավարությունից ուղղակիորեն ֆինանսավորվող առեղծվածային ընկերություն, միջազգային կոռուպցիոն բուրգի համակարգող՝ Համաշխարհային բանկի մասնակցություն (IFC-ի միջոցով), ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար «պայքարող»՝ ամերիկյան USAID կազմակերպություն, վերը թվարկված սուբյեկտների «բնականոն» գործունեությունը համակարգող՝ ԱՄՆ պաշտոնական դիվանագիտական հաստատություն և իհարկե՝ այս բոլորի կողմից սնուցվող ու վերարտադրվող՝ տեղական կոռումպացված, անհայրենիք խառնակույտ:

 

Ինչպես ընկերներիցս մեկը կասեր՝ ամեն ինչ այնքան է «խուրդվել», որ գռեհիկ ցինիզմն ու պրիմիտիվ ֆինանսական մախինացիաները հասել են միջկառավարական մակարդակների»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: