|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ինչպես արդեն հայնել ենք, Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիիպման ժամանակ բոլոր կողմերը հանդես են եկել Լեռնային Ղարաբաղիհակամարտության խաղաղ կարգավորման օգտին. հայտնում է ИТАР-ТАССը:
«Մենք պետք է համբերություն, խոհեմություն և միմյանց նկատմամբ հարգանք ցուցաբերենք այդ լուծումը գտնելու համար»,- նշել է Պուտինը:
Նա նշել է, որ հակամարտությունը առաջացել է դեռևս Խորհրդային Միության փլուզման ժամանակ:
«Անշուշտ, ցանկացած դժվար իրավիճակներ կարող են կարգավորվել, եթե կա բարի կամք, նման բարի կամք ադրբեջանական ժողովրդի կողմից, հայկական ժողովրդի կողմից գոյություն ունի»,- ընդգծել է Պուտինը: