կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-19 01:30
Քաղաքական

Ցուցաբերե՛ք խոհեմություն, տվե՛ք հրաժարական, հեռու՛ պահեք երկիրը նոր ցնցումներից եւ արյունահեղությունից. գերմանահայ բժիշկները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Ցուցաբերե՛ք խոհեմություն, տվե՛ք հրաժարական, հեռու՛ պահեք երկիրը նոր ցնցումներից եւ արյունահեղությունից. գերմանահայ բժիշկները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Գերմանահայ բժիշկներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդ մասին նրանք հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Պարոն Նիկոլ Փաշինյան,

Ձեզ են դիմում մի խումբ գերմանաբնակ հայ բժիշկներ, որոնց համար հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները ավելի քան մտահոգիչ են:

Վերջին 2,5 տարիների ընթացքում ստիպված էինք արձանագրել, որ Ձեր ղեկավարած կառավարությունը, լինելով ոչ պրոֆեսիոնալ, վարում է Հայաստանի համար չափազանց վտանգավոր քաղաքականություն թե՛ ներքին , թե՛ արտաքին ոլորտներում, ինչը հանգեցրեց մեծ աղետի: Ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկիրը հայտնվել է քաղաքական, սոցիալական և տնտեսական չափազանց ծանր խնդիրների առջև: Այսօր առավել քան ակնհայտ են հասարակության պառակտումը, դաշնակցային հարաբերությունների վատթարացումը, բանակի մարտունակության անկումը, երկրի անվտանգության խարխլումը: Ներկայիս կառավարությունը Ձեր գլխավորությամբ այլևս ի վիճակի չէ երկիրը դուրս բերելու ստեղծված ճգնաժամից. այդ իսկ պատճառով պահանջում ենք Ձեր անհապաղ հրաժարականը, որը թույլ կտա խուսափել արյունահեղությունից, ինչը ծայրահեղ պառակտված հասարակության պայմաններում միանգամայն հնարավոր է: Ձեր՝ երկրի ղեկին մնալու ցանկացած օրը հանգեցնում է ճգնաժամի ավելի խորացման և նորանոր տարածքների կորստի: Հայաստանում պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, և անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Ցուցաբերե՛ք խոհեմություն, տվե՛ք հրաժարական, հեռու՛ պահեք երկիրը նոր ցնցումներից եւ արյունահեղությունից. երկրին օր առաջ անհրաժեշտ են սթափ, առողջ եւ չպարտված առաջնորդներ:

Օհանյան Վահագն, վնասվածքաբան-օրթոպեդ, ք. Միթվայդա

Թևանյան Ռուզաննա, թերապևտ, ք. Ֆալկենշտայն

Սարգսյան Վանիկ, գինեկոլոգ, ք. Ֆալկենշտայն

Սարգսյան Արուսյակ, թերապևտ, ք. Շլայց

Մուրադյան Մկրտիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, ք. Շլայց

Հովհաննիսյան Գայանե, սրտաբան, ք. Քեմնից

Դանիելյան Լիլիթ, վնասվածքաբան, ք. Միթվայդա

Գրիգորյան Արսեն, վիրաբույժ, ք. Մյունխբերգ

Համզյան Թեհմինե, ակնաբույժ, ք. Մյունխբերգ

Գրիգորյան Մարինա, թերապևտ, ք. Միթվայդա

Բունիաթյան Անդրեյ, վնասվածքաբան-օրթոպեդ, ք.Միթվայդա

Հովհաննիսյան Իզաբելլա, բժշկական անձնակազմի միջնորդ-խորհրդատու

Գաբոյան Արման, ատամնաբույժ, ք. Ֆրայբերգ ամ Նեկար

Արարատ Մինասյան, նյարդավիրաբույժ բ.գ.դ., ք. Քեմնից

Մինասյան Վերժինե, մանրէաբան, ք. Քեմնից

Իսրաելյան Նարինե, հոգեբույժ, ք. Վարեն/Մյուրից

Հարությունյան Սերինե, գինեկոլոգ, ք.Կայզերլաութեն

Մանվելյան Դավիթ, վիրաբույժ, ք. Հոֆ

Ղազարյան Հայկ, վիրաբույժ, ք. Հոֆ

Պետոյան Ադամ, անեսթեզիոլոգ ,ք. Մյունխբերգ

Ղազարյան Տաթև, դեղագործ,ք. Հոֆ

Անտոնյան Հայկազ, թերապևտ, ք.Պլաուեն

Պապիկյան Գեորգի, անոթային վիրաբույժ, ք. Ֆլենսբուրգ

Ջալադյան Վարսինե, նյարդաբան, ք. Ռադեբերգ

Մարգարյան Ալլա, գինեկոլոգ, ք. Զալցվեդել

Ամիրխանյան Կիմա, անեսթեզիոլոգ, ք. Վոլֆսբուրգ»:

 

Տես նաև՝ «Լռելու իրավունք այլևս չունե՛նք». բժշկական համայնքը Փաշինյանի հրաժարականն է պահանջում: