|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեկ «Առավոտը» ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց` ասում էիք, որ դատի եք տալու ԿԲ անդամների հասցեին վիրավորական արտահայտություններով հանդես եկած անձանց, ինչ-որ քայլ արե՞լ եք: Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է, որն իր հրապարակային ելույթներից մեկում ԿԲ վարչության պետերից մեկի մասին ասել էր «պաթոլոգիական ապուշ»:
Պարոն Ջավադյանը պատասխանեց. «Կենտրոնական բանկը ինստիտուցիոնալ կառույց է, մեր մոտեցումներն էլ են ինստիտուցիոնալ, մենք ունենք ինստիտուցիոնալ համբերություն: Մի քիչ էլ կսպասենք, եւ եթե որեւէ կերպ շարունակվեն այդ վիրավորանքները կամ փորձեն ինչ-որ պատասխաններ տալ` այդ դեպքում անպայման: Ներողամտությունն ու հանդուրժողականությունն լավ բաներ են, բայց դա չի նշանակում, որ լռելու ենք ու չենք գնալու դատարան: Եթե որեւէ շարունակություն ունենա, միանշանակ կգնանք դատարան»: